2018 թվականից պետական ու համայնքային բյուջեները կրկնապատկվել են. Փաշինյան

1 Min Read

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր պետական ու համայնքային բյուջեները կրկնապատկվել են.  Ըստ Փաշինյանի աճը կազմել է 106 տոկոս:

«Բացարձակ թվով Հայաստանի համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են: Շատ կարեւոր է տեսնել, թե ինչի հաշվին են դրանք աճել: Օրինակ, համայնքային բյուջեներում կա տող՝ տեղական տուրքեր: Այս տողով, 2019-ի համեմատ 2024-ին աճել է 355 տոկոսով, միայն աճի թիվը 18 մլրդ դրամ է: Խոսքը տեղական որոշակի ծառայությունների մասին է՝ գովազդներ, ցուցանակներ, որոնց համար տեղական տուրքեր են գանձվում:

Այլ վճարներ տողն աճել է 198 տոկոսով, բացարձակ թիվը 7 մլրդ դրամ է: Տեղական վճարներ տողով աճը կազմել է 156 տոկոս կամ 15 մլրդ դրամ:

Որտեղի՞ց այս գումարները: Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ անընդհատ շոշափվող թեմայի վրա, որ թալանվածը վերադարձրին, չվերադարձրին: Էս գումարները որտեղի՞ց են, մեկ էլ հանկարծ երկնքից թափվել են համայնքների վրա՞: Սրանք այն գումարներն են, որոնք սենց, թե նենց գոյություն են ունեցել, այլ ձեւերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով կիրառության մեջ են եղել»,- հայտարարեց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով