54 մլն դրամ` վարչապետի անձնակազմի տեսակոնֆերանսի համակարգը փոխարինելու համար

1 Min Read

Շուրջ 52 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 3-րդ հարկի մեծ դահլիճում տեղադրված տեսակոնֆերանսի համակարգը փոխարինելու համար: Այս որոշումը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ համակարգը բարոյապես և տեխնիկապես մաշված է, ինչպես նաև տեղեկատվական տվյալների փոխանցումն  իրականացվում է անլար կապի /Wi Fi տեխնոլոգիա/ միջոցով, ինչն ամբողջապես չի ապահովում տեղեկատվության անվտանգությունը, անհասանելությունը և արտահոսքը:

Ուստի, Վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր տեսակոնֆերանս համակարգ` առավել արդիական և անվտանգության տեսանկյունից առավել պաշտպանված:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով