Թրամփը մտադիր է Չինաստանի հետ քննարկել TikTok-ի ճակատագիրն ԱՄՆ-ում

1 Min Read

«TikTok-ով հետաքրքրված են շատերը, եւ մենք մի ինչ-որ լավ բան անելու հնարավորություն ունենք, կխոսենք նաեւ Չինաստանի հետ»,— Վաշինգտոն վերադարձող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով` հրաշալի կլինի  TikTok-ը վաճառել մեկին, որը հիանալի կանի այդ աշխատանքը:

 Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ում TikTok-ի արգելափակման հետաձգումը կարող է երկարաձգվել։

Փետրվարի սկզբին նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների եւ առևտրի նախարարությունները պետք է 90 օրվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին ներկայացնեն երկրում բարեկեցության ինքնիշխան հիմնադրամ ստեղծելու ծրագիր։

Թրամփը հնարավոր է համարել, որ այդ ինքնիշխան հիմնադրամը կարող է օգտագործվել այդ թվում նաեւ TikTok-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի շրջանակում։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով