Աճի տեմպերի անկում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներում. պատկերը՝ 2000-2024թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Շարունակում ենք ամփոփել 2024թ.-ը՝ թվերով: Այս անգամ դիտարկենք իրավիճակն ադրյունաբերության ոլորտում։ 2024թ․ դրությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են մոտ ֏3 տրլն՝  2023թ․ համեմատ աճելով ընդամենը 4․7%-ով։ Փաստացի՝ աճ է արձանագրվել, սակայն իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտություն կա 2024թ․ արձանագրված աճի տեմպն ուսումնասիրել ավելի լայն համատեքստում։

Այլ կերպ ասած՝ դիտարկենք արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը ոչ թե մեկ տարվա կտրվածքով, այլ 2000-2024թթ ժամանակահատվածում․

Վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս առաջին հերթին արձանագրում ենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի տեմպերը նվազման միտում են ձեռք բերել վերջին տարիներին։ Մասնավորապես, դեռևս 2022թ.-ին 2021թ․ համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի տեմպը կազմում էր 7․4%, իսկ 2023թ․ 2022թ․ համեմատ՝ 6․4%։

Արդունաբերության ոլորտում նկատվող աճի դանդաղման գործընթացի երկար պահպանման պարագայում կարելի է սպասել ոչ հաճելի անակնկալներ տնտեսության համար։ Այս իրավիճակը չի խոսում նաև տնտեսությունում վարվող քաղաքականության արդյունավետության մասին։ Հատկանշական է, որ 2024թ․ դեկտեմբերին 2023թ․ դեկտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը մշակող արդյունաբերության ոլորտում կազմել է 18%։  



  • Վերադառնալով արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի տեմպերի դինամիկային՝ արձանագրենք, որ  Հայաստանն ունեցել է  ավելի բարձր աճի տեմպեր՝ օրինակ 2002 և 2003 թթ՝ մոտ 15%, 2017թ․՝ մոտ 17%։
    Կարող ենք փաստել, որ վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում իրավիճակը գնալով վատթարանում է։ Չնայած այն հանգամանքին, որ 2024թ․ 2023թ․ արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների մի փոքր աճ, վերջինս ավելի ցածր է  2023թ․  և 2022թ․ արձանագրված աճերից։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով