Զբոսաշրջության կոմիտեում քննարկվել է դեպի ՀՀ բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկներ ներգրավելու հարցը

1 Min Read

Փետրվարի 19-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալեց Հայաստանում Թունիսի Հանրապետության նորանշանակ հյուպատոս Անիս Սեհիլիին և իր պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղիները, մասնավորապես՝ Թունիսից դեպի Հայաստան բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկների ներգրավումը։
Առաջադրվեց նաև առցանց հանդիպման կազմակերպման կարևորությունը երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների միջև։
Հանդիպումն ամփոփվեց մի շարք նոր պայմանավորվածություններով, որոնք երկրների միջև զբոսաշրջային կապն էլ ավելի կամրապնդեն։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով