ԱՄՆ ոչ փոխշահավետ առևտրային հարաբերություններն այլ երկրների հետ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ԱՄՆ-ը շարունակում է իր տնտեսական պատերազմը մի քանի ուղղություններով։ Թրամփը համոզված է, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ապրել է ոչ արդար առևտրային միջավայրում։ ԱՄՆ նոր վարչակազմի բնութագրմամբ` ամերիկյան իշխանությունները տարիներ շարունակ սուբսիդավորման ծրագրեր է իրագործել աշխարհի բազմաթիվ երկրների տնտեսություններում, սակայն նրանցից փոխադարձության սկզբունքը չի գործել։

Առաջին հերթին խոսքը գնում է ԱՄՆ անմիջական հարևաններ Կանադայի և Մեքսիկայի մասին։ Խնդիրն առկա է նաև Եվրոպայում։ Այստեղ իրավիճակը վատթարացնում է ռուս-ուկրաինական եղբայրասպանությունը։ Թրամփը ոչ միայն արձանագրում է հսկայական ծավալների օգնությունը ԵՄ անդամ երկրների տնտեսություններին, այլ մի բան էլ ընդգծում ԱՄՆ ֆինանսական և ռազմական ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում։

Սակայն առևտրային համագործակցության արդարության մասին չի կարելի խոսել նաև այլ երկրների պարագայում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ, օրինակ, Հրվ․ Կորեան ԱՄՆ ապրանքների վրա սահմանել է մոտ 14% մաքսատուրք, այն պարագայում, երբ հարվկորեական ապրանքների վրա ԱՄՆ-ն դրել է ընդամենը մոտ 2% մաքսատուրք։

Ստացվում է՝ ԱՄՆ-ն խրախուսում է հարավկորեական տնտեսությունում աշխատատեղերի բացմանը և ընկերությունների բարգավաճմանը, իսկ Հրվ․ Կորեան չի գործում նույն կերպ՝ սահմանափակելով ամերիկյան ապրանքների մուտքը երկիր։

Նման կերպ է վարվում նաև Հնդկաստանը, որն ամերիկյան ապրանքների համար սահմանել է մոտ 11%, Թայլանդը՝ մոտ 5% և Ֆիլիպինները՝ մոտ 4% մաքսատուրք։

Կարելի է փաստել, որ ԱՄՆ նկատմամբ նման քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չէ, և ժամանակն է վերանայել տարիներ շարունակ պահպանվող անարդյունավետ փոխգործակցությունը՝ սահմանելով նոր, ավելի ճկուն, մրցակցային և փոխշահավետ պայմաններով համագործակցություն։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով