Անցյալը ներկայի նկատմամբ բացարձակապես ոչ մի իշխանություն չունի. Մտքեր, որոնք խաղաղեցնում են ձեր գիտակցությունը

2 Min Read

🔸Ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ, նախ` գիտակցության մեջ, իսկ հետո` իրականության: Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն դարձրեք մտքերին: Դրանք իսկապես կարող են իրականանալ:

🔸Ներկայիս հանգամանքներում չկա ոչինչ, որ մեզ կխանգարի հաջողության հասնել քայլ առ քայլ:

🔸 Անհանգստացեք ու ստացեք այն, ինչի համար անհանգստանում էիք: Աշխատեք ու ստացեք այն, ինչ վաստակել եք: Դա շատ պարզ է:

🔸Չի կարելի թույլ տալ, որ մեկ վատ պահը փչացնի շատ լավ պահեր: Թույլ մի տվեք, որ հիմար, աննշան, ամենօրյա խնդիրները ձեզ ներքև քաշեն:

🔸 Երջանկությունը թույլ է տալիս լրիվ նորմալ ապրել նրանով, ինչ ունես, այլ ոչ թե՝ անհանգստանալ նրա համար, ինչ չունես: «Ինչ կա»-ն այն է, ինչ պիտի լինի կամ երբեք չի լինելու: Մնացածը սոսկ վեճ է կյանքի հետ:

🔸Ֆրուստրացիան ու սթրեսն ի հայտ են գալիս այն պատճառով, թե ինչպես եք արձագանքում, այլ ոչ թե՝ նրա համար, թե իրականում ինչ է կատարվում: Անհրաժեշտ է կարգավորել վերաբերմունքն իրականության նկատմամբ, և հիասթափությունը կանհետանա:

🔸Պոզիտիվ եղեք ու ժպտացեք ոչ թե՝ նրա համար, որ ամեն ինչ լավ է, այլ՝ որովհետև դուք կարող եք դրականը տեսնել ամեն ինչում:

🔸Սուտը գոյություն ունի, միայն, եթե նրան հավատաս: Ի վերջո, ճշմարտությունը կհաղթանակի: Ամեն անգամ, երբ նեգատիվը տիրում է խելքին, պետք է հարցնեք ինքներդ ձեզ` մի՞թե դա ճիշտ է, կարելի՞ է արդյոք ամբողջովին վստահ լինել, որ դա ճիշտ է: Իսկ հետո թող սուտը տիրապետի, եթե կարողանա:

🔸 Ոչ մի գիրք բաղկացած չէ միայն մեկ գլխից: Ոչ մի գլուխ ողջ ճշմարտությունը չի պատմում: Սխալները չեն որոշում, թե ով ենք մենք: Այդ պատճառով էլ պետք է շարունակել թերթել կյանք անունով ստեղծագործության էջերը:

🔸Անցյալը թողնելը տղամարդկություն չէ: Իմաստնության ուժը ներկան գիտակցելն է:

🔸Անցյալը ներկայի նկատմամբ բացարձակապես ոչ մի իշխանություն չունի:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով