Փետրվարի 17-ից դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ըստ այդմ՝ ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն այս պահին արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։
Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու հիմնական խնդիրներն ու նախանշելու լուծումներ։