Ռուսաստանում ավելացել են ավանդներից գողության վերաբերյալ բողոքները

1 Min Read

Ավանդներից դուրս գրված միջոցների, ինչպես նաև խարդախների կողմից տրվող վարկերի վերաբերյալ բողոքների թիվը Ռուսաստանում աճել է 1,6 անգամ։ Այս մասին խոսել է ֆինանսական օմբուդսմեն Սվետլանա Մաքսիմովան։

Ավանդներից դուրս գրված միջոցների, ինչպես նաև խաբեբաների կողմից  ձևակերպվող վարկերի վերաբերյալ բողոքների թիվը Ռուսաստանում աճել է 1,6 անգամ։ Այս մասին խոսել է ֆինանսական օմբուդսմեն Սվետլանա Մաքսիմովան։
«Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ 2023-2024 թվականներին հարցումների թիվը 1,500-ից  հասել է 2,500-ի։ Ֆինանսական օմբուդսմենի խոսքով, խոսքը գնում է ընթացիկ հաշիվներից և ավանդներից գումարների հափշտակության, ինչպես նաև վարկերի ձևակերպման  դեպքեր ՝ միջոցների դուրսբերման հնարավորությամբ։

«Երբ ավանդը գողանում են, բանկի հաճախորդը կորցնում է ոչ միայն ներդրված միջոցները, այլև դրանցից ստացված ողջ եկամուտը»,- ընդգծել է Սվետլանա Մաքսիմովան։

Բացի այդ, այս տարվա հունվարին հայտերի քանակի աճ է գրանցվել՝ կապված խարդախների կողմից դիմողի անունից ավանդային պայմանագրերի վաղաժամկետ խզման հետ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով