Ի՞նչ հայտարարագիր. էս ժողովրդից ի՞նչ եք ուզում. Քոչարյան

1 Min Read

էս ժողովրդից ի՞նչ եք ուզում, 700 հազար մարդ պետք է ընկնի հատարարագրերի հետևի՞ց: Ասում են կոռուպցիայի դեպ պայքարի ճանապարհ է, կոռուպցիայի հետ կապ չունի ընդհանրապես: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հարցին ի պատասխան նշել է    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կոռուպցիան դա պաշտոնական հանցագործություն է, պաշտոնյաները հայտարարագրում են, մեխանիզմներն ուժեղացրու, վերահսկի: Սա մեկ նպատակ է հետապնդում, մտնել ամեն մարդու գրպանը արդեն գրպանը չեն մտնում, ննջարանն են մտնում մարդկանց»,- ասել է Քոչարյանը:

Նա նաև հավելել է, որ քանի որ նրանք տեսնում են մարդկանց տրանսֆերտների գումարները Ռուսաստանից և այլ երկրներից, հիմա որոշել են գույքագրել, որ հետո հարկեն: Ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ժողովուրդին վերաբերվում են որպես հարկվելու, տուգանվելու մատերիալ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով