Մասկը հայտարարել է ԱՄՆ պատմության ամենամեծ խարդախության մասին

1 Min Read

ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է պատմության «ամենամեծ խարդախության»մասին: Մեկնաբանելով այս  տեղեկությունը նա ասել է, որ սոցիալական նպաստ ստացող ամերիկացիների թիվը գերազանցում է երկրի բնակչությանը։

Այսպես է միլիարդատերը պատասխանել X սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակմանը, ով ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սոցիալական նպաստ ստացող ամերիկացիների պաշտոնական թիվը (394 միլիոն) զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ի բնակչությանը (334 միլիոն մարդ):

«Այո, կան շատ ավելի «համապատասխան» սոցիալական ապահովության համարներ, քան ԱՄՆ քաղաքացիները: Սա կարող է լինել պատմության ամենամեծ խարդախությունը»,- գրել է Մասկը։

Գործարարի խոսքով՝ սոցիալական ապահովության իրավունք ունեցող Ամերիկայի քաղաքացիների թիվը կազմում է մոտ 310 միլիոն մարդ։

Ավելի վաղ Մասկը հրապարակել էր աղյուսակ՝ սոցիալական նպաստ ստացող ներկայումս ապրող ամերիկացիների տարիքային տվյալներով։

Ըստ աղյուսակի՝ ԱՄՆ-ում նպաստ ստացողների թվում կան ոչ միայն 120-249 տարեկան դեռևս ողջ մի քանի միլիոն  ամերիկացիներ, այլև 360-369 տարիքային խմբի դասակարգված մեկ երկարակյաց քաղաքացի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կղեկավարեն Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), որը նախատեսված է «ծախսաշատ ծախսերի կրճատման և դաշնային գործակալությունների վերակառուցման համար»: Ավելի ուշ Ռամասվամին հայտարարեց DOGE-ի ղեկավարությունից իր հրաժարականի մասին:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով