Միջազգային վճարային Visa և Mastercard համակարգերը շուտով կվերադառնան Ռուսաստան։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի ֆինանսական շուկաների կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը, դրանք պետք է օգտագործվեն եվրոպական երկրներ և ԱՄՆ վճարումներ ուղարկելու դեպքում։
«Կարծում եմ, որ նրանք շուտով կվերադառնան և կառաջարկեն իրենց ծառայությունները»,- նշեց պատգամավորը։
Նա հավելեց, որ վճարային համակարգերը «կորցրել են մեծ շուկա և կձգտեն մուտք գործել այս շուկա, բայց դա, իհարկե, ավելի դժվար կլինի, քանի որ մենք սովորել ենք նոր համակարգերին»։
«Ազգային վճարային քարտերի համակարգը ցուցադրել է իր տեխնոլոգիական առաջընթացն ու արդյունավետությունը»,- հավելել է Ակսակովը։
Խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցչի խոսքով՝ Visa-ն և Mastercard-ը կօգտագործվեն, եթե անհրաժեշտություն լինի վճարումներ ուղարկել Եվրոպա և Ամերիկա, քանի որ դրանք միջազգային համակարգեր են։
Հիշեցնենք, որ Visa-ն և Mastercard-ը Ռուսաստանից դուրս են եկել 2022 թվականի մարտին։ Ռուսական բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերը դադարեցին աշխատել արտասահմանում, սակայն շարունակեցին գործել Ռուսաստանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում