🔸Մեր վաղվա պլանների իրականացման միակ խոչընդոտը կարող են լինել մեր այսօրվա կասկածները:
Ֆրանկլին Ռուզվելտ
🔸Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:
Ֆրանսուա դը Լառոշֆուկո
🔸Մի երազեք մանրուքների մասին, այդպիսի երազանքները չեն հուզում մարդկանց սրտերը:
Յոհան Վոլֆգանգ Գյոթե
🔸Հետևեք ձեր երազանքին, ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները: Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է:
Ջարեդ Լետո
🔸Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անազնիվ միջոցները:
Ալբերտ Էյնշտեյն
🔸Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի քո երազանքները ի կատար ածվեն:
Պաուլո Կոելիո
🔸Մեզ պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել:
Ջոն Քենեդի
🔸Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե ունես երազանք՝ պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ դու նույնպես չես կարող: Նպատակ ես դրել՝ հասիր դրան: Եվ վերջ:
Գաբրիել Մուչինո
🔸Գնացեք և արարեք, դուք միշտ ժամանակ կունենաք արդարանալու հետագայում:
Գրեյս Հոպպեր