Թուրքական Turkiye Petrol Rafinerileri (Tupras) ընկերությունը փետրվարի 27-ից կդադարեցնի իր նավթավերամշակման գործարանների համար բոլոր հումքի գնումները, որոնք չեն համապատասխանում G7 երկրների կողմից սահմանված նավթի և նավթամթերքի գնային շեմին, Bloomberg-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Նշաձողը սահմանվել է ԵՄ-ի, G7-ի երկրների և Ավստրալիայի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին:
2023 թվականի փետրվարին սահմանվել է «թեթև» նավթամթերքի (օրինակ՝ դիզելային վառելիք, բենզին, նաֆթա) մեկ բարելի դիմաց 100 դոլար գնի նշաձող և «մուգ» ապրանքների համար՝ 45 դոլար, ներառյալ մազութը և գազի նավթը:
Լցանավերին արգելվել է օգտվել արևմտյան ապահովագրությունից, եթե դրանք գերազանցում են գնի սահմանաչափը, ըստ Argus Media-ի, ռուսական ծովային Urals նավթի առաջատար նավթի գինը ներկայումս տատանվում է շուրջ 60 դոլարի սահմաններում:
2025 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց ռուսական նավթարդյունաբերության դեմ։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են երկու խոշոր արտադրողներ (Սուրգուտնեֆտեգազ և Գազպրոմ Նեֆթ), նավթային հանքավայրերի սպասարկման ավելի քան 30 ռուսական ընկերություններ, 161 լցանավեր և «Ինգոսստրախ» և «ԱլֆաՍտրախովանիե» ապահովագրական ընկերությունները։
Մոսկվայի մատակարարումների հիմնական ապահովագրողի՝ Ինգոսստրախի ցուցակում հայտնվելը կարող է վճռորոշ լինել որոշ գնորդ երկրների համար, նշում է Bloomberg-ը 2022 թվականի փետրվարից հետո Ռուսաստանը դարձավ Թուրքիայի հիմնական նավթի մատակարարը՝ կազմելով հում նավթի և նավթամթերքի ներմուծման 65%-ը։ Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող մարմնի տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին 11 ամիսներին Թուրքիան ներմուծել է մոտ 29,1 միլիոն տոննա ռուսական նավթ։
Տուպրասը 2024 թվականին ստացել է մոտ 180,000 բարել ռուսական Urals հում նավթ՝ Ռուսաստանի ծովային հումքի արտահանման ամբողջ ծրագրի մոտ 5,5%-ը, ցույց են տալիս Bloomberg-ի կողմից կազմված նավի հետագծման տվյալները:
Թուրքական Tupras նավթավերամշակման երեք գործարաններին օրական մատակարարվում էր գրեթե 90 հազար բարել նավթամթերք, հիմնականում դիզելային վառելիք, նշում է գործակալությունը՝ վկայակոչելով Vortexa-ի տվյալները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում