Ռուսաստանում կստեղծվի մետալուրգիական լոգիստիկ հանգույց՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի շուկաներ մուտք գործելու համար

1 Min Read

ՌԴ-ում՝ Նիժնեկամսկում, կհայտնվի լոգիստիկ նոր հանգույց, միաժամանակ կբացվի նաև արդյունաբերական պարկ։

Татаринфо-ն հայտնում է, որ նախագծի հիմնական գաղափարը մետալուրգիական լոգիստիկ խոշոր հանգույցի ստեղծումն է, որը կլինի ամենամեծը Ռուսաստանում և երկրի հյուսիս-արևմուտքն ու հարավը կմիացնի Ուրալին:

Սրանով նախատեսում ենք նաև դուրս գալ արտաքին շուկաներ՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա։ Կլինի նաև 100 հազար քառակուսի մետր պահեստային տարածք: Արդեն պայմանագրեր են կնքվել մի շարք խոշոր ընկերությունների հետ։

Համապատասխան նախագիծը ներդրումային խորհրդում հավանության է արժանացրել Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով