Սլովենական բեռնատար անօդաչու թռչող սարքն ուղևորվում է առաջին փորձարկումներին

1 Min Read

Nuuva V300-ը կդառնա առաջին ուղղահայաց թռիչք և վայրէջք (VTOL) կատարող ինքնաթիռը, որը կարտադրի Սլովենիայի հիբրիդային էլեկտրական ինքնաթիռներ արտադրող Pipistrel ընկերությունը։ Ընկերությունն արդեն հայտնել է, որ մոտ է մեքենայի նախնական փորձարկումների ավարտը։

Ըստ Pipistrel-ի՝ Nuuva V300-ն ի վիճակի է տեղափոխել մինչև 272 կգ ծանրաբեռնվածություն մոտավորապես 555 կմ հեռավորության վրա՝ օգտագործելով համակցված գազ-էլեկտրական շարժիչ համակարգ: Բեռը բեռնվում է հիբրիդի բարձրացող  ցռուկի միջով և հավասարաչափ բաշխվում 2,8 խորանարդ մետրանոց խցիկում:

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով