Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն այս շաբաթ եղել են նաև շինհրապարակում, տեղում դիտարկել աշխատանքների ընթացքը։ Նրանք ներկայացրին մանրամասներ շինհրապարակ կատարած այցելությունից՝ նշելով, որ ծրագիրը մեկնարկել ու ընթանում է հաջողությամբ, աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով։ Ընդգծվեց, որ առաջիկայում կապալառու կազմակերպությունը կավելացնի ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային ներուժը, ինչը կնպաստի շինաշխատանքների ծավալի մեծացմանը։ Նշվեց, որ այս պահին ընթացքի մեջ են 6 կամրջի կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։ Նրանց դիտարկմամբ՝ կատարվել են ևս 11 կամրջի կառուցման մեկնարկի համար նախապատրաստական աշխատանքները։
Կողմերը քննարկել են նաև Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային այլ հարցերի։