Վրաստանի մրցակցային մարմինը հրապարակել է վառելիքի շուկայի մոնիտորինգի միջանկյալ հաշվետվություն։
▪️2024 թվականին 47 տնտեսվարող սուբյեկտներ ներմուծել են 1,67 մլրդ լիտր բենզին և դիզելային վառելիք` 2,8 մլրդ լարի (1 մլրդ դոլար) արժողությամբ , ինչը 8,2 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ։
▪️Ներմուծման ընդհանուր ծավալում երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտների տեսակարար կշիռը կազմել է 44%, իսկ հինգ խոշոր ներկրողներինը՝ 62%։
▪️Երկրում բացակայում է գերիշխող տնտեսական գործակալը, ինչպես նաև խմբային գերիշխող դիրքի առկայության համար անհրաժեշտ բաղադրիչներից մեկը։
▪️2024 թվականին վառելիքի ներմուծման ամենամեծ ծավալը եղել է Ռուսաստանից՝ 54%, որին հաջորդում են Բուլղարիան (16,7%) և Ռումինիան (14,7%)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում