Ադրբեջանում կփակվեն Sputnik Ադրբեջանի և ադրբեջաներեն BBC News-ի խմբագրությունները. այս մասին APA-ին հայտնել են կառավարության աղբյուրները։
Նշվում է, որ Ադրբեջանը որոշել է որոշակի ճշգրտումներ կատարել երկրում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի գործունեության մեջ։
Այս ճշգրտումները կանդրադառնան, մասնավորապես, Sputnik Ադրբեջանի վրա, որը երկրում գործում է որպես «Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալություն մասնաճյուղ, ինչպես նաև BBC-ի վրա (BBC News Azərbaycanca՝ BBC-ի ադրբեջանական ծառայություն)»։
Այսինքն՝ Բաքվում աշխատող Sputnik Ադրբեջանի լրագրողների թիվը կհավասարվի Ռուսաստանում գործող AZERTAC-ի լրագրողների թվին։ Եթե AZERTAC-ն ընդամենը մեկ թղթակից ունի Ռուսաստանում, Sputnik Ադրբեջանի մի ամբողջ խմբագրություն է գործում Բաքվում։
Նշվում է, որ նույն պարիտետային մոտեցումը կկիրառվի BBC Ադրբեջանի նկատմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում