ԱՄՆ 14 նահանգ դաշնային հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի դեմ՝ վերջինիս գերատեսչությանը մեղադրելով անսահմանափակ լիազորությունների և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով հայցը։
«Թվում է, որ Մասկի անսահման և անվերահսկելի լիազորությունը՝ զրկելու կառավարությանն իր աշխատակիցներից և վերացնելու ամբողջ գերատեսչությունները գրչի կամ մկնիկի հարվածով, մեծ ցնցում կլիներ նրանց համար, ովքեր նվաճել են այս երկրի անկախությունը», — մեջբերում է հեռուստաալիքը հայցի մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի և Մասկի դեմ նահանգների պնդումը նաև այն է, որ վերջինս, ունենալով նման «լայն լիազորություններ», նախագահի կողմից պաշտոնապես չի նշանակվել պետական պաշտոնում և այն հաստատվել է Սենատի կողմից, ինչը խախտում է Ամերիկայի Սահմանադրության «Նշանակումների մասին» հոդված 2-ի 2-րդ կետի 2-րդ կետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում