Ինչպիսին է եղել 2025թ. առաջին ամիսը թվերով։ Ուսումնասիրենք իրավիճակը` ըստ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների։
2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ գնաճը հաստատվել է 1․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․4% մակարդակում։
Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքներում․
2025թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 3%, Արտաշատում՝ 2․8%, և Կապանում՝ 2․6%։
2025թ․ հունվարին նախորդ ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը գրանցվել Գավառում՝ 1․9%, Վաղարշապատում՝ 1․8%, և Գյումրիում՝ 1․6%։
Ուսումնասիրենք 2025թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախորը գնանկում արձանագրած ոլորտները ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում գնաճը կազմել է 7․8%։ Ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում՝ 13․7% և Կապանում՝ 10․3%։
Կրթության ոլորտում ամենաբարձր գնանակումը նկատվել է Հրազդանում՝ 1․1%-ով։
Տրանսպորտի և առողջապահության ոլորտներում գնաճը ՀՀ-ում կազմել է 3․2%։ Տրանսպորտի ոլորտում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Եղեգնաձորում՝ 7%, իսկ ամենամեծ գնանկումը՝ Գյումրիում՝ 1%։
Առողջապահության ոլորտում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Հրազդանում՝ 8․4%, իսկ ամենամեծ գնանկումը՝ Վանաձորում՝ 1․3%։
Կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում և Կապանում. դեկտեմբերը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում` 3․2%։
Իսկ գների ամենամեծ անկումը նկատվել է Երևանում՝ -4․9%, ամենամեծ աճը՝ Գյումրիում՝ 5․8%։
Հագուստի և կոշիկի շուկայում ևս 3․2% գնանկում է գրանցվել։ Ոլորտում ամենամեծ անկումը նկատվել է Եղեգնաձորում՝ -4․8%, և Երևանում՝ -4․7%, իսկ ամենամեծ աճը՝ Գյումրիում՝ 5․8%, և Արտաշատում՝ 5․4%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում