Ո՞ր երկրներին է պատկանում ԵՄ տնտեսության առյուծի բաժինը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանն ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Այս հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ. շատերի գնահատմամբ` ճիշտ ժամանակը չէ այս քայլին գնալու համար, բացի այդ, ԵՄ անդամակցելու համար բավարար փաստարկները բացակայում են։

Եվրամիությունը զգալի վարկանշային անկում է արձանագրում. հակասությունները գնալով մեծանում են՝ սկսած միգրացիոն գործընթացներից, ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերություններից մինչև  ռուս-ուկրաինական պատերազմ։

Մյուս կողմում  է ԵԱՏՄ-ն, որին անդամակցել ենք 2015թ․։ Այստեղ ձևավորված միջավայրում Հայաստանը կարողանում է արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ հսկայական շուկա, և հսկայական ներդրումներ են կատարվում Հայաստանում։ Սակայն մտահոգիչ է այն, որ Հայաստանի հետ հիմնական գործընկերային հարաբերություններ է պահպանում հիմնականում Ռուսաստանը։ Մյուս երկրները այս կամ այն ձևաչափով առավել գերադասում են համագործակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Որքան էլ նշում ենք, որ ԵՄ-ում իրավիճակը խառն է, միությունը շարունակում է համախմբել տնտեսապես զարգացած բազմաթիվ երկրներ, որոնք զգալի ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության վրա։


Աճի տեմպերի անկում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներում. պատկերը՝ 2000-2024թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


2024թ․ ԵՄ ՀՆԱ-ն կազմել է $19 տրլն, որում ԵՄ անդամ 27 երկրները ունեցել են հետևյալ դերակատարումը․

ԵՄ տնտեսության շուրջ 53%-ն ապահովում են 3 երկիր՝ Գերմանիան, որի ՀՆԱ-ի մասնաբաժինը ԵՄ ՀՆԱ-ի մեջ կազմել է շուրջ 24%, Ֆրանսիան՝ մոտ 16%,  և Իտալիան՝ մոտ 12% մասնաբաժնով։

ԵՄ թոփ 5 երկրները ձևավորում են ԵՄ ՀՆԱ-ի 68%։ Թոփ հնգյակում են  նաև Իսպանիան՝ շուրջ 9% , և Նիդերլանդները՝ մոտ 6% մասնաբաժնով։

Հետաքրքիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ակտիվ աջակցող ԵՄ անդամ պետությունները՝ Բալթյան երկրները, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան  և Հունաստանը, ապահովում են ԵՄ ՀՆԱ-ի շուրջ 10%-ը։

Մալթան ԵՄ ՀՆԱ-ում ունի ամենափոքր մասնաբաժինը՝ 0․1%, սակայն 2024թ․ 2023թ․ համեմատ արձանագրել է ամենաբարձր ՀՆԱ-ի աճը՝ 5%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով