ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն աճել է, ամուսնություններինը` նվազել. Ի՞նչ պատկեր է Երևանում և մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ինչպիսին էր 2024թ. ամուսնությունների ու ամուսնալուծությունների ցուցանիշների մասով. դրանք ունեն կարևոր տնտեսական և անվտանգային նշանակություն։

Այսպես, 2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է 15,324 ամուսնություն և 4,689 ամուսնալուծություն։ 2023թ․ համեմատ ամուսնությունների թիվը նվազելէ մոտ 6%-ով, իսկ ամուսնալուծություններինը` աճել շուրջ 4%-ով։

Նկատենք նաև, որ 2024թ․ հանրապետությունում 1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը կազմել է 5․1 դեպք, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 1․5 դեպք։

Ուսումնասիրենք ամուսնությունների թվաքանակը 2024թ․ դրությամբ 1000 բնակչի հաշվով մարզերում և մայրաքաղաքում․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 1000 բնակչի հաշվով ամուսնությունների թվաքանակի ամենաբարձր մակարդակն առկա է Սյունիքի մարզում՝ 7․1 դեպք։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Վայոց ձորի մարզը՝ 1000 բնակչի հաշվով 6․6 ամուսնության դեպք ցուցանիշով։

Երրորդ տեղում Արագածոտնի մարզն է՝ 6 դեպքով։

Գրանցված ամուսնությունների դեպքերի ամենացածր մակարդակները դիտվել են Երևանում՝ 1000 բնակչի հաշվով 4․3 դեպք, հաջորդիվ Արմավիրի մարզում՝ 4․9 դեպք, և Լոռու մարզը՝ 5 դեպք։ 


Ո՞ր ոլորտում է գրանցվել ամենաբարձր գնաճը. հունվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


 Վիճակագրական տվյալները փաստում են, որ 1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների թվաքանակի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Երևանում և Վայոց ձորում` 1․9 դեպք։

Ամուսնալուծության մակարդակը բարձր է նաև Սյունիքի մարզում՝ 1000 բնակչի հաշվով 1․8 դեպք ցուցանիշով։

Ամուսնալուծությունների դեպքերի ամենացածր մակարդակները դիտվել են Գեղարքունիքի մարզում՝ 1000 բնակչի հաշվով 0․8 դեպք։

Երկրորդ տեղում է Արագածոտնը՝ 1․1 դեպք, իսկ հաջորդիվ Շիրակի մարզն է՝ 1․2 դեպք։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով