Իտալացի նախարարը սարսափելի և անորոշ ձմեռ է կանխատեսել Եվրոպայի համար

1 Min Read
Flag of the European Union waving in the wind on flagpole against the sky with clouds on sunny day, banner, close-up

Եվրոպային սպասվում է վախով ու անորոշությամբ լի ձմեռ՝ կապված էներգետիկ անբարենպաստ իրավիճակի հետ։ Այդ մասին The Wall Street Journal-ին ասել է Իտալիայի էկոլոգիական արդիականացման և փոխակերպման հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին։

«Դա կլինի մի ձմեռ, որտեղ կտիրեն վախն ու անորոշությունը: Եթե չլինեն այնպիսի աղետներ, ինչպիսիք են չափազանց ցուրտ եղանակը, եթե մենք սպառումը վերահսկողության տակ պահենք, մենք լավ կդիմանանք ձմռանը: Պարզապես պետք է հուսալ, որ ոչինչ այդպես չի գնա»,-ասել է նախարարը:

Եվրոպական երկրները պատրաստվում են ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի, սակայն ոչ ամեն ինչ է հնարավոր կանխատեսել։ Մասնավորապես, մայրցամաքում կարող է սկսվել երկարատև սառեցում:

Եվրոպացիներն արդեն կրճատում են էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը անհրաժեշտ է ձմռանը դեֆիցիտը կանխելու համար։ Եվրոպայի որոշ երկրներ միջոցներ են ձեռնարկել էներգիայի մատակարարումը որոշակի մակարդակում պահպանելու համար։

Իտալացի նախարարը նաև ասել է, որ իրական խնդիրը ոչ թե գազի բացակայությունն է, այլ գնագոյացումը։ Քաղաքացիները կարող են չկարողանալ վճարել իրենց հաշիվները, իսկ ձեռնարկությունները փակվելու վտանգի տակ են։

Share This Article