🔸Հանճարեղ է նա, ով կույր է դառնում ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության հետևից վազելիս, և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:
Հնդկական աֆորիզմ
🔸Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հազար հոգու է հաղթում, իսկ մյուսն` ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է: Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:
Հնդկական աֆորիզմ
🔸Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն, և՛ դիմացինին:
Հնդկական աֆորիզմ
🔸Ժպտացող դեմքի վրա նետ չեն արձակում:
Ճապոնական աֆորիզմ
🔸Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործ լինել, այլ ինքնուրույն որոշել, թե ինչ անել և ինչ չանել:
Ժ. Լաբրյույեր
🔸Եթե օրվա վերջում դուք գիտեք այնքան, որքան օրվա սկզբում, նշանակում է` դուք ինչ-որ բան սխալ եք անում:
Ուորեն Բաֆֆեթ
🔸Լավագույն առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը մարդիկ չեն նկատում:
Ճապոնական աֆորիզմ
🔸Որտեղ կարելի է ապրել, այնտեղ կարելի է լավ ապրել:
Մարկ Անտոնիոս
🔸Մենք ինքներս էլ զգում ենք, որ այն, ինչ անում ենք, կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց առանց այդ կաթիլ օվկիանոսը փոքր կլիներ:
Մայր Թերեզա
🔸Ձեր ուղղությունը թիրախավորեք դեպի լուսին, քանի որ եթե նույնիսկ վրիպեք, վայրէջք կկատարեք աստղերից մեկի վրա:
Լես Բրաուն
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում