Վրաստանում շինարարության արժեքի ինդեքսը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 2,7 տոկոսով, հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Գործակալությունը հաշվարկում է շինարարության ծախսերի ամսական ինդեքսը (CCI), որը ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում բազային ժամանակաշրջանի համեմատ տարբեր տեսակի շենքերի կառուցման համար պահանջվող շինանյութերի և ծառայությունների միջին գների մակարդակը:
Գերատեսչության տվյալներով՝ ամսվա կտրվածքով ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է եղել աշխատողների աշխատավարձերի 12,6 տոկոս աճով 2024 թվականի դեկտեմբերին 2023 թվականի դեկտեմբերի համեմատ շինարարության արժեքի ինդեքսն աճել է 4,7 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել աշխատավարձի 19,7 տոկոս աճով։
Շինարարության արժեքի ինդեքսը կարևոր մակրոտնտեսական ցուցանիշ է, որն անհրաժեշտ է երկրի ներդրումային միջավայրը գնահատելու, ինչպես նաև շինարարության ոլորտում պլանավորման և որոշումներ կայացնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում