2024-ը՝ տնտեսական առանցքային ցուցանիշներով. ամփոփում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է 2024թ․ տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրությունը․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ․ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏2,998,370 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏958,804 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏709,465 մլն:

2024թ․ առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏6,378,265 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏3,467,516 մլն արդյունքները:

2024թ․ ՀՀ-ում արտադրվել է 9,381 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա 2024թ․ այն կազմել է ֏287,172: Արտահանման ծավալները 2024թ․ կազմել են $13,092 մլն, իսկ ներմուծմանը՝ $17,067 մլն:


Արտահանման ծավալները նվազել են շուրջ 49%-ով. Ի՞նչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ նախորդ տարվա համեմատ կազմել է 8%։ 2024թ․-ին 2023թ համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը կազմել է ընդամենը  4․7%։ 2024թ․ նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն  արտադրանքի ծավալներում արձանագրված աճը կազմել է մոտ 2%:

2024թ․ 2023թ համեմատ մոտ 15% աճ է արձանագրվել շինարարության ծավալներում։ Առևտրաշրջանառության ծավալներում 2024թ․ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 17%, իսկ ծառայությունների ծավալներում՝ մոտ 11%։

2024թ․ 2023թ․  համեմատ գները աճել են  0․3%-ով։ 2024թ․ նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը  6,4%-ով։ 2024թ․ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են մոտ 7%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ նախորդ տարվա համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 53%-ով և մոտ 34%-ով։ 

  • Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ չնայած արձանագրված աճերին, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր առանցքային ցուցանիշների մասով։ Դրանք պետք է համեմատության մեջ դրվեն մյուս տարիներին արձանագրված արդյունքների հետ և դրանից հետո միայն կարելի է արձանագրել հաջողությունները կամ անկումները։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով