Թուրքիան ու Թուրքմենստանը խորացնում են հարաբերությունները էներգետիկ ոլորտում

1 Min Read

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան ու Թուրքմենստանը խորացնում են հարաբերությունները էներգետիկ ոլորտում։

Մասնավորապես Թուրքմենստանի նավթի ու գազի նախարարության «Türkmengaz» պետական ​​կորպորացիայի և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ թուրքմենական գազը Իրանի տարածքով կմատակարարվի Թուրքիա։

Համաձայնագրով նախատեսվում է, որ գազամատակարարումը կսկսվի  2025-ի մարտի 1-ից։  Բայրաքթարը ստորագրված համաձայանգիրը որակել է որպես պատմական քայլ։

Հիշեցնենք, որ 2024-ի մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և երկու երկրների միջև ստորագրվել էր էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով