Զբոսաշրջությունը երկրի տնտեսության գերակա ոլորտներից է, ուստի այստեղ արձանագրված ցուցանիշները շատ բան կարող են հուշել առկա տնտեսական միջավայրի մասին։
Ինչպիսի՞ն էր 2024թ․-ը զբոսաշրջային հոսքերի առումով։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները հիմք ընդունելով` իրավիճակն այս ոլորտում այնքան էլ ոգևորիչ չէ.
Ինչպես նկատելի է գծապատկերից, հետքովիդային 3 տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտում դիտվել է վերականգնման բնական փուլ. տեղի է ունեցել ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի բուռն աճ, սակայն 2024թ․ 2023թ․ համեմատ այդ աճը ոչ միայն չի դանդաղել կամ չի հայտնվել զրոյական մակարդակում, այլև նվազել է մոտ 5%-ով՝ կազմելով 2․2 մլն զբոսաշրջիկ։
Նկատենք, որ 2023թ-ին 2022թ․ համեմատ զբոսաշրջիկների թվաքանակի աճը կազմել է 39․1%, իսկ 2022թ․-ին 2021թ․ համեմատ՝ 90․2%։ Հենց այստեղ է, որ պետք է գործադրվի իշխանությունների կարգավորիչ գործառույթը, որպեսզի ոլորտում դիտված աճերից հետո հնարավոր լինի կանխել շոշափելի անկումը։
Եթե ուսումնասիրում ենք նախաքովիդային ժամանակահատվածը, ապա արձանագրում ենք հետևյալը. ճիշտ է, զբոսաշրջիկների թվաքանակը 2 մլն-ը չի գերազանցել, սակայն ոլորտը հավասարաչափ աճել է։
Մասնավորապես, 2019թ․-ին 2018թ․ համեմատ զբոսաշրջիկների թվաքանակի աճը կազմել է մոտ 15%, 2018թ․֊ին 2017թ․ համեմատ՝ մոտ 11%, իսկ 2017թ․-ին 2016թ․ համեմատ՝ շուրջ 19%։
Ընդ որում՝ 2018թ․-ին զբոսաշրջիկների թվաքանակը հնարավոր է և ավելի մեծ աճեր արձանագրեր, եթե չլիներ ՀՀ ներքաղաքական ճգնաժամը։
Վրաստանը 2024 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ է ընդունել
- Ինչևէ, չի բացառվում, որ այլ աղբյուրներով զբոսաշրջության ոլորտում ինչ-որ աճեր «գտնվեն», կամ նույնիսկ ինչ-որ հարթակներում ՀՀ-ն ներկայացվի որպես աշխարհի զբոսաշրջության կենտրոն դարձած ուղղություն, սակայն, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այնուամենայնիվ, ոլորտում արձանագրվել է անկում։