Ժամանակը թռչում է նետի պես, չնայած՝ րոպեները սողում են:
Ֆելիքս Մենդելսոն
Ժամանակը հոյակապ ուսուցիչ է, սակայն, ցավոք, այն իր աշակերտներին սպառնում է ծերությամբ:
Բեռլինգ
Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է:
Բյուֆոն
Ժամանակը երբեք կանգ չի առնում, կյանքը մշտապես զարգանում է, մարդկային փոխհարաբերությունները փոփոխվում են յուրաքանչյուր հիսուն տարում:
Գյոթե
Ժամանակը բոլոր գանձերից ամենաթանկարժեքն է:
Թեոֆրաստոս
Ժամանակն ամրացնում է ընկերությունը, սակայն այն թուլացնում է սերը:
Լաբրյուեր
Աշխարհում երկու մեծագույն բռնակալներ կան՝ պատահականությունն ու ժամանակը:
Հերդեր
Րոպեները երկարատև են, իսկ տարիները՝ արագահոս:
Ամիել
Պարտաճանաչությունը ժամանակի գող է:
Օսկար Ուայլդ
Ավաղ, ժամանակը չի անցնում, անցնում ենք մենք:
Ռոնսար
Այսօրվա մի ժամն արժե վաղվա երկու ժամը:
Թոմաս Ֆուլեր
Երբ սիրում ես, ժամանակն արագ է անցնում:
Բալզակ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում