Երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի մասնակիցները կվերսկսեն աշխատանքները։ Այս մասին հայտարարել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Ավելի վաղ` փետրվարի 10-ին, կոմբինատն ընդառաջ քայլ էր արել՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին, երաշխավորելով՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրվեն։
Խորհրդից հայտնում են, որ այսօրվա բանակցություններին մասնակցել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին:
Աշխատավարձային ֆոնդը միջինում 20 տոկոսով կավելանա․ ԶՊՄԿ հայտարարությունը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում