Արտահանման ծավալները նվազել են շուրջ 49%-ով. Ի՞նչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է 2024թ․ դեկտեմբերի առանցքային տնտեսական ցուցանիշների վիճակագրությունը․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ-ի դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏325,221 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏142,443 մլն:

2024թ․ դեկտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏774,343 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏347,424 մլն արդյունքները: 2024թ․ դեկտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 926 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ․  դեկտեմբերին կազմել է ֏347,424, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $757 մլն և $1,132 մլն:


Թոփ 25 ընկերությունները, որոնք ՀՀ պետական բյուջե են վճարել ֏10 մլրդ և ավելի հարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ դեկտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ-ի դեկտեմբերի  և 2024թ․ նոյեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է մոտ 4,7%, իսկ նոյմեբերի համեմատ՝ 22,7%։

2024թ․ դեկտեմբերին 2023թ դեկտեմբերի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը բավականին խորն է եղել՝ կազմելով մոտ 15%։

Մյուս կողմից, 2024թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներում արձանագրված աճը կազմել է մոտ 18%: 2024թ․ դեկտեմբերին 2023թ-ի դեկտեմբերի, ինչպես նաև 2024թ․ նոյեմբերի համեմատ աճ է արձանագրվել շինարարության ծավալներում համապատասխանաբար մոտ 13% և մոտ 72%։

Առևտրաշրջանառության ծավալներում 2024թ․ դեկտեմբերին 2023թ-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է մոտ 10%։ Ավելին, 2024թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ 24%-ով։

ՀՀ 2024թ․ դեկտեմբերին 2023թ-ի դեկտեմբերի համեմատ զգալի աճ է արձանագրվել ծառայությունների ծավալներում՝ մոտ 19%։ Միևնույն ժամանակ, 2024թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ծառայությունների ծավալներն աճել են մոտ 17%-ով։ 2024թ․ դեկտեմբերին 2023թ-ի դեկտեմբերի, ինչպես նաև 2024թ․ նոյեմբերի  համեմատ գներն աճել են  համապատասխանաբար 1․5%-ով և 1%-ով։

2024թ․ դեկտեմբերին 2023թ-ի դեկտեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6,2%-ով, իսկ 2024թ․ նոյեմբերի համեմատ՝ 21,5%-ով։

Նշենք նաև, որ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում 2024թ․ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ևս աճ է գրանցվել` մոտ 13%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ մոտ 4%։

Իսկ արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվել են համապատասխանաբար մոտ 49%-ով և շուրջ 27%-ով։ Մյուս կողմից, 2024թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները նվազել են 1․3%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 6,5%-ով։

  • Չնայած արձանագրված աճերին`պետք է փաստել, որ բավականին մտահոգիչ են արդյունաբերության, արտահանման և ներմուծման ծավալների անկումները, որոնց կանդրադառնանք հաջորդիվ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով