Չինաստանի իշխանությունները, ազգային էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով, նախատեսում են արագացնել հեղուկ բնական գազի (LNG) և նավթի նոր պահեստարանների և տերմինալների կառուցումը։ Գրում է ТАСС-ը։
Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վարչության ղեկավարի տեղակալ Ռեն Ցզինդունը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ստեղծել ածխի ու նավթի պաշարների էլ ավելի հուսալի համակարգ և առանձնահատուկ ուշադրություն դարձնել պահեստարանների արագացված շինարարությանը, LNG-ի համար տերմինալների ստեղծմանն ու էներգիայի ռացիոնալ և ճկուն մատակարարումներին:
Չինացի պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը ստեղծում է էներգետիկ անվտանգության ամուր և դիվերսիֆիկացված հիմքեր։ Բացի արտասահմանում ածխաջրածինների գնումից, նկատվում է ներքին նավթի և գազի հանքավայրերի ակտիվ զարգացում։ Մինչև 2025 թվականը նախատեսվում է արտադրել ավելի քան 4,6 միլիարդ տոննա ածխի համարժեք ծավալով էներգակիրներ։
Նա նաև նշել է, որ Չինաստանի կառավարությունը միաժամանակ կատարելագործում է արտակարգ իրավիճակների կանխարգելման մեխանիզմները՝ ստեղծելով ռիսկերի նախազգուշացման հուսալի համակարգ ածխի, նավթի և գազի մատակարարման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում