«LYNK» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՐՈՇԵԼ Է 5G ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՏԻԵԶԵՐՔԻՑ

1 Min Read

Տիեզերքից Երկիր գերարագ ինտերնետի տրամադրման համար մրցակցությունն աճում է: «Lynk»- ընկերությունը, որը հանդիսանում է SpaceX ընկերության «Starlink» գլոբալ արբանյակային համակարգի մրցակիցը, առաջարկում է օգտագործել արբանյակները 5G բջջային կապի բազային կայանների տեղակայման համար:

Կապի անանուն օպերատորի հետ առաջին թեստավորումը տեղի կունենա արդեն 2022 թվականի դեկտեմբերին: «Lynk»-ընկերությունը արբանյակների թվաքանակով դեռևս հետ է ընկնում «Starlink»-ից , սակայն ի տարբերություն մրցակցի` արդեն ստացել է արտոնագիր` տիեզերքից գերարագ ինտերնետ տրամադրելու համար: Ստացված արտոնագիրը թույլ է տալիս ընկերությանը տիեզերքից մատակարարել գերարագ ինտերնետ 55 երկրում:

Կիսվեք այս հոդվածով