ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՔԱՂԱՔՆԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ուրբանիզացումն աշխարհում հասել է բարձր մակարդակների։ Կան կանխատեսումներ, որ ուրբանիզացման մակարդակը մինչև 2050թ․-ը հասնելու է 68%-ի։ Այս պայմաններում աշխարհի քաղաքները դարձել են միլիոնավոր մարդկանց բնակատեղի։ Հետևաբար, օր օրի աճող քաղաքային բնակչությանը վերահսկելու տարբերակներից մեկն էլ տեսախցիկների տեղադրումն է պետական համակարգի, գործարարների ու տնտեսվարողների կողմից: Այս գործողության նպատակները հիմնականում կապված են անվտանգության ապահովման հետ։ Աշխարհում տեղադրված է ավելի քան 1 մլրդ տեսախցիկ, որոնցից 54%-ը, դժվար չէ կռահելը, գտնվում է Չինաստանում։

Չինական քաղաքաներում տեսավերահսկման մակարդակը կազմում է 373 տեսախցիկ հազար մարդու հաշվով։ Այս ցուցանիշը բացառիկ է և մի քանի անգամ գերազանցում է աշխարհի մյուս երկրների նույն ցուցանիշին։
Շրջանցելով Չինաստանը՝ հետաքրքիր է ուսումնասիրել՝ որոնք են աշխարհի 10 ամենավերհսկվող քաղաքները։ Այդ նպատակով դիտարկենք ստորև բերված  գծապատկերը․ 

Գծապատկեր 1 Ամենատեսահսկվող քաղաքները՝ չինական քաղաքներից բացի

Վիճակագրական տվյալները փաստում են, որ վերը բերված ցուցակի առաջին 4 հորիզոնականները պատկանում են հնդկական քաղաքներին։ Մասնավորապես, աշխարհի ամենավերահսկվող քաղաքը հնդկական Իդաուրն է, որտեղ 1000 բնակչի հաշվով գործում է 63 միավոր տեսախցիկ։

Վերջիններիս հաջորդում են Հայդարաբադ, Դելի և Չեննայ քաղաքները, որտեղ 1000 մարդու հաշվով տեսախցիկների թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 42, 27, և 25 միավոր։

Ցուցակում առկա է երկու ռուսական քաղաք՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, որտեղ 1000 մարդու հաշվով տեսախցիկների թիվը կազմել է համապատասխանաբար 17 և 13 միավոր։

Ինչպես կարելի է նկատել, ցուցակում ներառվել են Լոնդոնը և Լոս Անջելեսը, որտեղ տեսախցիկների թիվը կազմում է համապատասխանաբար 13 և 9 միավոր։

Կիսվեք այս հոդվածով