«Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», — հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը:
Վաղը՝ փետրվարի 9-ի երեկոյան, Բալթյան 3 երկրներ Լեհաստանի միջոցով կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին։
Արդեն այսօր Էստոնիան, Լատվիան և Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից։
Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։
Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը Բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում