ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ին հայտարարել է, որ կչեղարկի ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի նախաձեռնությունը՝ արգելելու պլաստիկ ծղոտների օգտագործումը։
«Հաջորդ շաբաթ ես կստորագրեմ գործադիր հրաման, որը վերջ կդնի Բայդենի կողմից անգործունակ թղթե ծղոտների անհեթեթ քարոզչությանը: Վերադարձ դեպի պլաստիկ», — գրել է Միացյալ Նահանգների նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
Ինչպես հայտնում է New York Post-ը, Բայդենը անցյալ տարվա հուլիսին հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը կդադարեցնի խմելու համար նախատեսված պլաստիկ ծղոտներն ու սպասքը, և որ պետական գերատեսչություններում միանգամյա օգտագործման պլաստիկի ամբողջական արգելքը, ըստ իր ծրագրի, կսահմանվի մինչև 2027 թվականը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում