Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում մանավորապես ասվում է․
«Ժոնգ Թոնգ» և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ամբողջացվելու է»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում