Եկամտի հայտարարագրման նոր ժամկետներ, անկում արդյունաբերությունում և զբոսաշրջային թվեր․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:

Ընդամենը 59 031 ֆիզիկական անձ է 2024թ․ հայտարարագիր ներկայացրել՝ 2023 թ․  հաշվետու տարվա համար։ Արդեն  ընթացիկ տարում  հայտարարագիր է  ներկայացրել 4451 քաղաքացի:

Հայտարարագրերի շուրջ հանրության դժգոհությանն  ի պատասխան Կառավարությունը փոխում է դրանց ներկայացման ժամկետը: Ոչ թե մինչև մայիսի, այլ նոյեմբերի մեկը պետք է ներկայացնել եկամուտի հայտարարագիր:

Գանք տնտեսությանը: 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են շուրջ 19%-ով՝ կազմելով ֏ 274 մլրդ։  Ամենամեծ անկումը՝ շուրջ 81%-ով,  արձանագրվել է ոսկերչական արտադրությունում, որի ծավալները հաստատվել են ֏2 մլրդ մակարդակում։

2024թ․ երրորդ եռամսյակում Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 764,907 մարդ՝ 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճելով 5%-ով։ Աշխատողների 28%-ը պետական, 72%-ը՝ մասնավոր հատվածից է։ Աշխատողների 70 %-ը Երևանից է։

Ի դեպ, Երևանում  է կենտրոնացած մասնավոր հատվածում աշխատողների 79%-ը. Մարզերում մասնավոր հատվածում աշխատողների ամենամեծ մասնաբաժին ունի Կոտայքի մարզը՝ 69% կամ 28,762 մարդ: Գեղարքունիքը մարզերից առաջատարն է պետական հատվածում աշխատողների թվով՝ 63% կամ 11,533 մարդ։

Եվ վերջում զբոսաշրջային թվեր: 2024թ․ ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ` 4.6 տոկոսով ավելի  քիչ 2023-ի համեմատ  երբ ՀՀ էր այցելել 2 316 000 մարդ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով