Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել չինական 25 ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել իր նկատմամբ սահմանված սահմանափակումները։
Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Սա կլինի Ռուսաստանի ռազմական տնտեսության թուլացմանն ուղղված միջոցառումների հաջորդ փաթեթի մի մասը։ Ըստ բարձրաստիճան աղբյուրների՝ պատժամիջոցների ցանկը կարող է ներառել ինչպես մայրցամաքային Չինաստանում գրանցված, այնպես էլ Հոնկոնգում տեղակայված ընկերություններին։
Եթե առաջարկը հաստատվի, ապա այդ կազմակերպություններին կարգելվի ապրանքներ ստանալ Եվրոպայից։ Դեռևս անանուն ընկերությունները կասկածվում են պաշտպանական արդյունաբերության հետ կապված ռուսական ընկերություններին եվրոպական արտադրանք մատակարարելու մեջ, որոնց արգելված է նման ապրանքներ գնել սահմանափակումներով: Այս միջոցները կկազմեն ԵՄ տասնվեցերորդ պատժամիջոցների փաթեթի մի մասը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում