Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մնացել է Ֆրանսիայում, Wired-ին ասել է ֆրանսիացի դատախազ Մեյլիս դե Ռեկը։
Նրա խոսքով, Դուրովի գործը դատարան չի փոխանցվի առնվազն մեկ տարի, և դեռ վաղ է որևէ կարգավորման համաձայնագրի քննարկումը։
Մինչ այժմ Ֆրանսիայի իշխանություններն արգելում էին միլիարդատիրոջը լքել երկիրը։
Դե Ռեկը նշել է, որ Դուրովին ձերբակալելու օրդեր տրամադրելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ իր թիմը հասկացել է, թե քանի հետաքննություն տարբեր գործակալություններում փակուղի է մտել Telegram-ի արձագանքի բացակայության պատճառով։
Դատախազությունը կարծում է, որ Դուրովի լռությունը հավասարազոր է մեղսակցության։ Միայն ֆրանսիական ժանդարմերիան, ըստ Libération-ի, 2013-ից 2024 թվականներին հաշվել է 2460 դեպք, երբ Telegram-ին ուղարկված հարցումները մնացել են անպատասխան:
Wired-ը նշում է, որ գործը, որը գագաթնակետին հասավ Դուրովի ձերբակալությամբ, սկսվել է անցած ձմռանը հետաքննությամբ։
Սա գաղտնի գործողություն է. գործը վերաբերում է մի տղամարդու, ով, ըստ քննիչների, ճնշում է գործադրել անչափահասների վրա և խոստովանել է բռնաբարություն Telegram-ում։
Ըստ Politico-ի, երբ քննիչները Telegram-ին խնդրել են բացահայտել կասկածյալի ինքնությունը, ընկերությունը մերժել է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում