Ապօրինի գործողություններն ու զեղծարարությունը Wildberries-ում այսուհետ կբացառվեն 99,99 տոկոսով

1 Min Read

Wildberries և Russ միավորված ընկերությունը մշակել և ներդրել է արհեստական բանականության վրա հիմնված սեփական համակարգը, որը 99,99% ճշգրտությամբ ավտոմատ կերպով բացահայտում և արգելափակում է զեղծարար օգտահաշիվները (dropper):

Dropper-ներն այն ​​քաղաքացիներն են, որոնք վճարի դիմաց երրորդ անձանց տրամադրում են մուտք դեպի իրենց բանկային հաշիվները կամ քարտերը՝ անօրինական սխեմաներին մասնակցելու համար։

Նոր համակարգը մեկ վայրկյանում մշակում է մոտ 10 հազար ֆինանսական գործարք և առցանց գնահատում դրանցից յուրաքանչյուրի զեղծարարությունը։

Հաշվի չարաշահման անօրինական նշանների հայտնաբերման դեպքում մուտքը բոլոր գործիքներին, որոնք կարող են օգտագործվել անօրինական գործարքներում, արգելափակվում է: Նման օգտահաշիվների մասին տեղեկությունները մուտքագրվում են հատուկ սահմանափակող ցուցակներում:

«Մեր համակարգի ճշգրտությունը ապօրինի գործողությունների հայտնաբերման հարցում 99,99 տոկոս է։ Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաները չեն երաշխավորում լիարժեք պաշտպանվածություն: Ահա թե ինչու ենք մենք գործարկել security.wildberries.ru կայքը, որը հանդիսանում է մեր կիբեր գիտակցության խթանման ռազմավարության մի մաս, որտեղ մենք պատմում ենք ամենատարածված խարդախ սխեմաների և դրանց դեմ պայքարի ուղիների մասին», — ասել է Wildberries and Russ միավորված ընկերության Trust&Safety-ի ղեկավար Իգոր Սոմովը:

2025 թվականի սկզբից ի վեր Wildberries and Russ տեղեկատվական անվտանգության ծառայությունը կանխել է «dropper» հաշիվների օգտագործման ավելի քան 15 հազար փորձ։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով