Կեղծ թղթադրամով վճարում կատարած անձը հայտնաբերվել է

1 Min Read

Փետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2,500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը:

Փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով