Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները հետաքրքրություն են հայտնել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման հարցում։ Գրում է РИА Новости-ն։
Այս մասին ասվում է ուրբաթ օրը կայացած Ռուսաստան-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ պետությունների ղեկավարները առաջնահերթ խնդիր են համարում «գրավիչ պայմանների ստեղծումը մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքների գործունեության համար, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման և փոխշահավետ տնտեսական մեխանիզմների ներդրման միջոցով երկաթուղային և բեռնափոխադրումային ճանապարհների խթանումը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում