Կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող հսկան` Estée Lauder-ը, աշխատանքից կազատի 7000 աշխատակցի ամբողջ աշխարհում։
Սա կորպորացիայի ողջ անձնակազմի 11%-ն է, որին պատկանում են MAC, La Mer և Aveda ապրանքանիշերը։
Պատճառը ասիական երկու առանցքային շուկաներում՝ Չինաստանում և Հարավային Կորեայում վաճառքի 6%-ով անկումն է և պահանջարկի անկումը:
Estée Lauder-ի բաժնետոմսերն ընկել են 20%-ով՝ կրճատումների մասին լուրերից հետո: Ընկերությունն այժմ կանգնած է լայնածավալ վերակառուցման առջև։ Նոր գործադիր տնօրենն արդեն ասել է, որ կենտրոնանալու է նոր ապրանքներ թողարկելու և ավելի արդյունավետ մարքեթինգի վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում