«Կողբ» հիմնադրամի ջանքերով լույս է տեսել Տիգրան Մանսուրյանի մեներգերի ժողովածուն

1 Min Read

 Առանց հոգնելու և մի յուրահատուկ ոգևորությամբ է մաեստրոն մակագրում իր նոր ժողովածուն: 1960-ականներից մինչև օրս Մանսուրյանի գրած մեներգերը վերջապես ամփոփվեցին մեկ ժողովածուի ներքո, իսկ Մեներգեր գրքի շապիկին Մանսուրյանի սիրելի վարպետի՝ Սարյանի ծաղիկներն են:

  Մեր մշակույթին տեր կանգնելու և մաեստրոյի հսկա ժառանգությունը հանրահռչակելու նպատակով էլ «Կողբ» հիմնադրամի ջանքերով լույս տեսավ այս  ժողովածուն: Գրքի հրատարակումն ընթանում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների երրորդ միջազգային մրցույթի ներքո: Նոտաներից բացի՝ ժողովածուն ներառում է  պոեզիայի անգլերեն թարգմանություններ եւ ծանոթագրություններ:

 

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով