Բրիտանական խոշորագույն British Airways ավիափոխադրողը 2025 թվականի մարտի 30-ից կսկսի ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնել Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն, հաղորդում է Վրաստանի Միացյալ Օդանավակայանները:
Ասոցիացիան, էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ, հաջողությամբ ավարտեց ինտենսիվ բանակցությունները British Airways-ի հետ 2024 թվականին Վրաստանում գործունեությունը սկսելու վերաբերյալ։ Արդյունքում՝ ուղիղ կանոնավոր չվերթներ Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն երթուղով կիրականացվեն շաբաթական չորս անգամ։
Իսպանական Ժիրոնա քաղաքում ընթացող Connect 2025 ավիացիոն ֆորումի շրջանակներում ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեն հանդիպել է British Airways ավիաընկերության ղեկավարության հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում բրիտանական ավիաընկերության գործառնությունների մեկնարկի տեխնիկական մանրամասները։ Կողմերը քննարկել են նաև առաջին չվերթի հետ կապված կազմակերպչական հարցեր։
British Airways-ը թռչում է 190 ուղղություններով 65 երկրներում: Ավիաընկերության հիմնական բազան գտնվում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում՝ Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից մեկում:
Ներկայումս Վրաստանում գործում են ավելի քան 60 ավիաընկերություններ, որոնք ավելի քան 100 կանոնավոր չվերթ են իրականացնում աշխարհի ավելի քան 30 երկրներ։
Վրաստանի միջազգային օդանավակայանները 2024 թվականին ռեկորդ են սահմանել՝ սպասարկելով ավելի քան 7,4 միլիոն ուղևորի, ինչը 24 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ: