60 միլիոն դոլարի վնաս՝ բիթքոյնը որպես պաշտոնական արժույթ ճանաչելուց հետո

1 Min Read

Սալվադորի կառավարությունը 375 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի փորձարկման մեջ՝ ներառյալ բիթքոյնների գնումը։ Տարվա ընթացքում փոխարժեքը նվազել է 70%-ով, ուստի այսպիսով կառավարությունը 60 մլն դոլարի վնաս է կրում։ Գրում է Bloomberg-ը։

Նախագահ Նայիբ Բուկելեն հունվարին հայտարարեց, որ Սալվադորի պաշտոնական կրիպտո դրամապանակը ներբեռնել է 4 միլիոն մարդ կամ բնակչության 60%-ը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ապրիլյան զեկույցը ցույց տվեց, որ դրամապանակը ներբեռնողների միայն 20%-ն է շարունակել օգտագործել այն 30 դոլար գրանցման բոնուսը ծախսելուց հետո:

Սալվադորի Առևտրի և արդյունաբերության պալատի կողմից մարտին անցկացված հարցումը ցույց է տվել, որ բիզնեսների 86%-ը երբեք չի վաճառել բիթքոյնով: Ընկերությունների միայն 20%-ն է ընդունում վճարումներ կրիպտոարժույթով, ինչպես պահանջում է տեղական օրենսդրությունը:

Ֆինանսական ծառայությունների նման ձևաչափը Սալվադորի բնակչության 70%-ի համար հասանելի չէ, քաղաքացիների միայն 64,6%-ն ունի ինտերնետ հասանելիությամբ սմարթֆոն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով