1 միլիոն դոլար` Ալիևից Ուկրաինային

1 Min Read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է 1 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Ըստ փաստաթղթի՝ միջոցները նախատեսված են որպես մարդասիրական օգնություն Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7,6 միլիոն դոլարին համարժեք մանաթ է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ էլեկտրասարքավորումներ գնելու և Ուկրաինա առաքելու համար։

Հատկացված միջոցներով գնված մարդասիրական օգնությունն ուղարկվել է հինգ առանձին բեռներով։

Այն ներառում էր ընդհանուր առմամբ ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 72 տրանսֆորմատոր և ամբողջական տրանսֆորմատորային կայան:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով