Google-ի մայր ընկերության Alphabet-ի բաժնետոմսերը չորրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվությունից հետո ընկել են ավելի քան 7%-ով:
Ներդրողները հիասթափված էին ամպային բիզնեսի աճի դանդաղումից, որը չէր համապատասխանում վերլուծաբանների կանխատեսումներին: Alphabet-ի եկամուտը երկու տարվա ընթացքում առաջին անգամ պակասել է սպասելիքներից: Ներդրողները մտահոգված են արհեստական ինտելեկտի վրա Alphabet-ի բազմամիլիարդանոց ծախսերով և ցանկանում են տեսնել, որ այն պահպանում է աճի թափը իր բոլոր բիզնեսներում, նշում է Bloomberg-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում